Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ոչ ավանդական տարբեր խորհուրդներ
Երիկամների ավազը մաքրող փորձված դեղամիջոց. 3 հատ կիտրոնը լավ լվանալ եւ կեղեւի հետ աղալ: Ավելացնել 1 թեյի բաժակ (200 գրամ) բնական մեղր, 1 թեյի բաժակ ձիթապտղի յուղ, 1 թեյի բաժակ սեւ մասուրի թուրմ (եռացրած ջուրը լցնել չոր մասուրի վրա, կես ժամ թրմել, ապա մի քանի տակ ծալված թանզիֆե կտորով քամել թուրմը` առանց մասուրը տրորելու):
Վրան ավելացնել 100 գրամ 96%-ոց սպիրտ: Բոլորը միասին խառնել, 10 օր խառնելով պահել մութ եւ սառը տեղում: Խմել 100 գրամ` ամեն օր, վաղ առավոտյան ժամը 5:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում եւ երեկոյան, ուտելուց առաջ, ապա 1-2 ժամ պառկել:
Բրոնխները մաքրող փորձված դեղատոմսեր
- 1 թեյի բաժակ` 200 գրամ ալոէի հյութը, 1 գինու բաժակ` 100 գրամ բնական մեղրը, 1 գինու բաժակ թթի դոշաբը, կես թեյի գդալ սոդան, 1 ճաշի գդալ օղին միմյանց խառնել: Օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան` ուտելուց առաջ, 1 ճաշի գդալով խմել այդ խառնուրդից:
- 1 թեյի գդալ չորացրած-մանրացրած ուրցը եւ կես թեյի գդալ չորացրած լոշտակի արմատները (լոշտակի չափը խստիվ արգելվում է չարաշահել) եւ եզան լեզվի երկու տերեւները 1-2 րոպե եռացնել 2 թեյի բաժակ` 400 գրամ նախապես եռացրած ջրի մեջ: Վերցնել 1 թեյի բաժակով այդ ջրից, ավելացնել 3 կաթիլ կատվախոտի լուծույթ (վալերիանկա) եւ 1 թ/գ ձիթապտղի յուղ: 18 օր շարունակ, օրը 2 անգամ առավոտյան եւ երեկոյան խմել ստացված թուրմից: Ոչ միայն բրոնխները, այլեւ աղիներն է մաքրում:
Նյարդերը հանգստացնող միջոց
1 բաժակ թորած ջրի (ջուրը եռացրեք, ապա սառեցրեք) մեջ մի քիչ կիտրոնի աղ ավելացրեք եւ 1 թեյի գդալ թթի օղի: Խմեք 1 ամիս շարունակ` առավոտյան եւ երեկոյան` քնելուց առաջ: Վաղ առավոտյան ժամը 6:00-ին արթնացեք եւ 1 ճ/գ խմեք, եւս 2-3 ժամ լիարժեք քուն կունենաք:
Խնձորի քացախը կարող եք օգտագործել
- Անգինայի, գրիպի, հազի, սուր անգինայի` տոնզիլիտի դեպքում. ոչ շատ տաք ջրով եւ խնձորի քացախով պատրաստված լուծույթով ողողեք կոկորդը:
- Անեմիայի` սակավարյունության դեպքում. խնձորի քացախը լավ մարսվող բնույթի երկաթ է պարունակում, վիտամին B12 եւ ֆոլիաթթու:
- Արտրիտի, ասթմայի եւ երիկամների քարերի հիվանդության դեպքում. մեծ քանակությամբ պեկտինների պարունակության շնորհիվ խնձորի քացախը նվազեցնում է օրգանիզմի խոլեստերինի քանակությունը, հեռացնում է ճարպերը: Պեկտինները բետա-կարոտին հակաօքսիդանտի համադրությամբ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերն են նվազեցնում:
- Ոտքերի կոշտուկների դեպքում. հացի կոշտ հատվածը թրջեք խնձորի քացախի մեջ (առավել մեծ արդյունք է լինում, երբ մինչ գործածելը խնձորի քացախը գլուխ սոխի հետ 1-2 օր թրմվում է) եւ տեղադրեք ոտքերի կոշտուկներով հատվածների վրա, կապեք որեւէ կտորով եւ թողեք գիշերվա ընթացքում:
- Վնասված մազերի վերականգնման համար. կոտրատվող, հոգնած, վնասված մազերը լվանալուց հետո անպայման շփեք խնձորի քացախով եւ տաք ջրով պատրաստված քացախաջրով: Հրաշքներ է գործում, եւ այս դեղամիջոցը տարիներ շարունակ կիրառել են մեր տատիկները: Մազերը վերականգնվում են, փայլ են ստանում, հեռացնում են թեփը:
- Արեւայրուքների դեպքում մարմնի այդ հատվածների վրա քացախաջրով թրջոցներ դրեք:
- Օստեոպարոզի` ոսկորների, ոսկրային հյուսվածքների վնասվածքների, դեֆորմացիաների պրոֆիլակտիկայի համար. քացախի մեջ պարունակվող բորը կարեւորագույն դերակատարում ունի կալցիումի մետաբոլիզմի մեջ, որը հատկապես կանանց առողջության համար չափազանց կարեւոր եւ անփոխարինելի դեր ունի:
- Քացախաջրով լվացումներն օգտակար են չոր պրոբլեմատիկ եւ յուղոտ մաշկի համար:
- Լնդերն ամրացնելու եւ ատամների պահպանման համար եւս խորհուրդ է տրվում քացախաջրով ժամանակ առ ժամանակ ողողել բերանի խոռոչը:
Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար
Չոր մաշկի համար
Սեւ եւ դառը սուրճը խմելուց հետո նստվածքը հավաքեք, մի պտղունց աղ ավելացրեք, նույնքան դարչինի փոշի, 1 ճ/գ ցանկացած բուսական յուղ, 1 թ/գ շաքարավազ: Լավ խառնեք, տրորեք եւ թեթեւակի մերսումներով նրբորեն քսեք դեմքին: 10 րոպեից հետո լվացվեք ոչ շատ տաք ջրով: Չոր մաշկը մաքրում է` հեռացնելով թեփը:
Արագ եւ էֆեկտիվ
Այս դիմակը կարող եք պատրաստել այն ժամանակ, երբ շտապ Ձեզ կարգի բերելու եւ լավ տեսք ունենալու խնդիր ունեք: Խմած դառը սուրճի փոքր-ինչ ջրիկ նստվածքը խառնեք 1 թեյի գդալ ալյուրի աստիճան փոշիացված ընկույզի հետ: Լավ խառնեք, ապա նուրբ հարվածային շարժումներով քսեք դեմքին: Պահեք 10-15 րոպե, լվացվեք գոլ ջրով:
Հնդկական սկրաբ
1 ճ/գ բնական մեղրը, կես թեյի գդալ կերակրի աղը խառնեք, շրջանակաձեւ նուրբ մերսումներով քսեք մաքուր մաշկին: 2 րոպե պահելուց հետո տաք ջրով լվացվեք:
Հարավ-արաբական սկրաբ
Կես բաժակ հում բրնձի եւ կես բաժակ հում-չբոված սուրճի հատիկները աղալ, փոշիացնել, ավելացնել 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ: Խառնել եւ մերսումներով քսել մաքուր դեմքին, պարանոցին, ամբողջ մարմնին: Սուրճը արժեքավոր եթերայուղեր եւ էնզիմներ է պարունակում, իսկ բրինձը փափկեցնում-հարթեցնում է մաշկը:
Սուրճի լիկյոր
Եփել 300 մլ սեւ սուրճը (50 գրամ), ծածկել կափարիչով, թողնել 24 ժամ։ Պատրաստել թունդ օշարակ (500 գրամ շաքար, 300 մլ ջուր): Օշարակի մեջ ավելացնել 1 կիտրոնի հյութ, սուրճի քամված եփուկը եւ 500 մլ կոնյակ:
08.12.2010 Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
17.11.2022
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
04.08.2021
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
10.03.2021
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
10.03.2021
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
09.03.2021
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
16.02.2021
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
21.01.2021
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
20.01.2021
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
12.01.2021
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
11.01.2021
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
08.01.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYc2ZAme' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ